Նորություններ

Նորվեգիայի զինվորները կունենան նաև «Բուսական երկուշաբթի»

Ուշագրավ 2013-11-27

Այսուհետ Նորվեգիայի զինվորների սննդակարգը շաբաթական մեկ օր կազմված կլինի բացառապես բուսական սննդից. այսպես է որոշել Նորվեգիայի զինված ուժերի հրամանատարությունը:
Այս որոշումը միանգամից մի քանի կարևոր նպատակ է հետապնդում. նախ՝ բուսական սնունդը չի վնասի զինվորների սիրտ-անոթային համակարգը, ապա՝ բուսական սնունդ պատրաստելը ավելի քիչ վնաս կհասցնի շրջակա միջավայրին:
 
Այսպիսով, ամեն երկուշաբթի նորվեգացի զինվորների ախորժակը համեստ է լինելու, ճաշացանկը՝ բուսական:
 
Աղբյուրը՝ lurer.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: