Նորություններ

«Հայոց բանակ, հզոր բանակ». միջոցառում` Գավառի N5 դպրոցում

Կրթական 2013-02-11

Գավառի N5 հիմնական դպրոցում անցկացվել է ՀՀ Զինված ուժերի 21-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ, որը սկսվել է 1990-92թթ. Հայաստանի պատմության դրվագներով, անկախ պետականության հաստատման, Շուշիի ազատագրման պատմական տեղեկություններով, որոնք ուղեկցվել են էկրանին ցուցադրվող տեսաֆիլմով: Ապա աշակերտները ներկայացրել են հայոց ազգային բանակի կազմավորման պատմությունը, խոսել հայրենին պաշտպանող, հայրենիքի մշտավառ սիրով կյանքն իմաստավորած քաջորդիների մասին:

Ցերեկույթի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, ընթերցվել  բանաստեղծություններ նվիրված հայոց բանակի ազատամարտիկներին.

Խենթ մարտիրոսներ, պայծառ հերոսներ,
Փառք ձեր անունին, որ այդ ահարկու
Կռվից դուրս եկաք փառքով ու պատվով,
Անմահ հերոսներ, դուք մեր Ազատամարտիկներ:
 
«Բանակն ազգային արժեք է, այսօր մեր բանակի ձեռքբերուները չի կարելի չտեսնել ու չհպարտանալ մեր հզոր բանակով», ­ ասել են աշակերտները և երգել բանակի հիմնը:
 
Միջոցառումն ամփոփել է դպրոցի տնօրեն Ս. Արզաքանյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: