Նորություններ

Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո շարունակում է մարզվել

Սպորտ 2013-11-22

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր մարզվել է ընդհանուր թիմի հետ, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հարձակվողը շարունակում է ծնկի հատվածում ցավեր զգալ և ԲԿՄԱ-ի հետ խաղում նրա մասնակցությունը դեռևս հարցականի տակ է մնում:
 
Վնասվածք է ստացել նաև «Սպարտակի» մյուս հարձակվողը՝ Մաջիս Ուորիսը, ով Գանայի հավաքականի կազմում մասնակցել է Եգիպտոսի ընտրանու հետ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ հանդիպմանը:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: