Նորություններ

ՀՀ դպրոցականները՝ Մենդելևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

Կրթական 2021-05-10

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ:

Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելևյան օլիմպիադային մասնակցել են նաև Սևադա Ներսիսյանը (Հրազդանի N 13 ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Տիգրան Հարությունյանը (Նորաշենի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան):

Նշենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան անցկացվել է առցանց. հայ աշակերտները մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցից:

Աղբյուր՝ escs.am։

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: