Նորություններ

Եկատերինբուրգի «Ուրալը» հետաքրքրված է Վարդան Մինասյանի ծառայություններով

Սպորտ 2013-11-21

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ծառայությունենրով հետաքրքրված է Եկատրինբուրգի «Ուրալը»:
«Ուրալից» բացի 39-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են ղազախական ակումբներ: Սպասվում է, որ նոյեմբերի 25-ին Վարդան Մինասյանը կստանա «ՊՐՈ» կարգի արտոնագիր, որի համար վերջերս քննություն էր հանձնել: Միայն դրանից հետո պարզ կլինի, թե Մինասյանը որտեղ է շարունակելու աշխատանքը:
 
16 տուրից հետո «Ուրալը» վաստակել է 14 միավոր և գտնվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում:
 
Ավելացնենք, որ «Ուրալում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովը, Էդգար Մանուչարյանը և պաշտպան Դենիս Թումասյանը, ում ժամանակին հրավիրել էին ազգային հավաքական:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: