Նորություններ

Դպրոցներում հնարավոր է նոր առարկա դասավանդվի․ ԱԻՆ

Կրթական 2020-12-15

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել արտակարգ իրավիճակների նախարարության հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը: :

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը և իրականացված աշխատանքները:

Շարունակում է առանցքային մնալ, բոլոր մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, պատսպարանները պատշաճ վիճակի բերելու, դրանք առաջին անհրաժեշտության դեղորայքով, ջրով և չոր սննդով ապահովելու, ազդարարման համակարգերի հարցը: Նշվել է նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների հետ համատեղ քննարկումներ են իրականացվում հանրակրթական դպրոցներում քաղաքացիական պաշտպանությունը, որպես առանձին առարկա դասավանդելու շուրջ:

Ի թիվս այլ հարցերի, զեկուցվել է, որ ձմեռային սեզոնով պայմանավորված՝ փրկարարական վարչությունները պատրաստ են ՏԻՄ-երի հետ համագործակցել ճանապարհների անվտանգությունն ապահովելու հարցում: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Խորհրդակցության ավարտին արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու և քաջություն ցուցաբերելու համար նախարարը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Գուրգենի Ասլանյանին:

Աղբյուրը՝ iravaban.net

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: