Նորություններ

Կյանքի և բիզնես հմտությունների զարգացման դասընթացները՝ արդեն առցանց

Ուշագրավ 2020-06-30

#ԲացահայտիրԶարգացիրՀաղթիր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի՝ «Կյանքի և բիզնես հմտությունների զարգացման դասընթացների» նյութերն արդեն հասանելի են օնլայն տիրույթում՝ Dasaran.am-ում։

Երիտասարդության զարգացման եռամյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում և միտված է խթանել զբաղվածությունը Հայաստանում:

 

Մասնակցելով դասընթացներին՝ երիտասարդները կսովորեն նախագծերի կառավարում, բիզնես պլանավորում, կտիրապետեն բիզնես բանակցությունների արվեստին, ժամանակի կառավարման գաղտնիքներին,  ձեռք կբերեն վաճառքի հմտություններ, ինչպես նաև կզարգացնեն անձնային հատկանիշները:

 

Նախագիծը 2020թ.-ին իրականացվում է Dasaran կրթական ծրագրի հետ համատեղ՝ ապահովելով հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների թվայնացումը և հասանելիությունը երիտասարդներին։

 

Նախագծի շրջանակում 2018-2019 թթ. շուրջ 4600 մասնակից արդեն իսկ ձեռք է բերել կյանքի ու բիզնեսի հմտություններ, այնուհետև պրոֆեսիոնալ մենթորներից սովորել ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցային, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն:

 

Դասընթացների ավարտին մասնակիցները կստանան անվանական հավաստագրեր:

 

Կատարելագործե՛ք կամ ձե՛ռք բերեք նոր հմտություններ՝ մասնակցելով դասընթացներին, այդպիսով ամրապնդելով նաև ձեր դիրքը աշխատաշուկայում:         

 

Դասընթացների հղումը՝ այստեղ       

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: