Նորություններ

Զարգացնում ենք անգլերենի իմացությունը ։ ԲԱՑ ԴԱՍ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՈՒՄ ՝ TOM THUMB

Կրթական 2020-03-18

« Օտար լեզվի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ օտարալեզու երկրի մշակույթին, ընդարձակել մտահորիզոնը, և որպես շփման միջոց, պետք է մշտապես «փայլեցրած» պահել այն, այսինքն՝ միշտ պատրաստ ցանկացած իրավիճակում գործածելու համար,- ասում է Որոտանի հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ռաիսա Գրիգորյանը : -Այդ իսկ պատճառով սովորողի կողմից յուրացված նյութը պետք է մշտապես կիրառվի պրակտիկայում՝ իր բանավոր և գրավոր ձևերով: Նպատակ ունենալով խթանել անգլերենի իմացությունը և բանավոր խոսքի զարգացումը ուսուցչուհին կազմակերպել էր բաց դաս,որտեղ ներկայացվեց 4-րդ դասարանի երեխաների թե՛ քերականական գիտելիքները( բայաժամանակաձևերից) , և թե՛ այն առօրյայում՝ բանավոր խոսքում, ճիշտ օգտագործելու և անկաշկանդ հաղորդակցվելու կարողությունը։ Սովորողները փոքրիկ ներկայացումով ցուցադրեցին իրենց գիտելիքները նախորդած թեմաներից, կարդացին և թարգմանեցին դասը ,այնուհետև պատասխանեցին լեզվական հարցերին: Յուրաքանչյուր սովորող տեքստի շուրջ ստացավ և կատարեց համապատասխան առաջադրանքը, գրատախտակին գրելուց հետո էլ կարդաց և թարգմանեց իր գրածը, վերարտադրեց տեքստի խրատական մասը՝ փորձելով ճիշտ դատողություններ անել։ Վերջում եզրափակեցին գեղեցիկ երգով: Դասը ուսուցողական էր, հետաքրքիր, դինամիկ և աշակերտակենտրոն:

Սյունիք, գ. Որոտանի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: