Նորություններ

Գերմաներենի «Այբբենարանի հանդես»

Կրթական 2020-03-12

Այսօր Լճկաձորի հիմնական դպրոցի 3-րդ դասարանում տեղի ունեցավ գերմաներենի այբբենարանի հանդես: Երեխաները մեծ ուրախությամբ ու ակտիվությամբ մասնակցեցին միջոցառմանը, նրանք գերմաներենով անթերի ու սահուն արտաանեցին գեղեցկիկ բանաստեղծություններ, այբուբենը, երգեցին մանկական երգեր թվանշանների և տառերի մասին: Գերմաներենի ուսուցչուհի Մ. Դանիելյանը նշեց, որ բոլոր աշակերտները արդեն տառաճանաչ են, և ճիշտ ու արտահայտիչ են արտասանում բառերը: Կազմակերպվածը ուսանելի միջոցառում էր և տպավորիչ ազդեցություն թողեց ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների ու ծնողների վրա:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: