Նորություններ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Կրթական 2020-02-27

ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԾՆՈՒՆԴ ԱՌՆՈՒՄ, ԲԱՅՑ ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏ ՔՉԵՐՆ ԵՆ ԼԱՎԸ ԼԻՆՈՒՄ: ԵՎ ԱՅՍ ԿՅՆՔՈՒՄ ՇԱՏ-ՇԱՏԵՐՆ ԵՆ «ԸՆԿԵՐ» ԿՈՉՎՈՒՄ ԲԱՅՑ ԼԱՎ ԸՆԿԵՐ ՔԻՉ Է ԼԻՆՈՒՄ... Փետրվարի 25֊ին Ծովագյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցի VIա դասարանը դասղեկ Ռ. Սանեյանի նախաձեռնությամբ կազմակերպեց գեղեցիկ միջոցառում՝ 《Ընկերություն》խորագրով։ Աշակերտները խոսեցին ընկերության, ընկերասիրության և վստահության մասին։ Այն մասին, որ իսկական ընկերը այն ընկերն է, որը քեզ համար դառնում է ամենաթանկ, ամենասիրալի ու ամենահարազատ բարեկամը։ Ասմունքեցին, երգեցին ու պարեցին։ Փոքրիկ բեմականացում ներկայացրեցին լավ ընկերության և հավատարմության մասին։ Դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բովանդակալից միջոցառման համար և նշեց, որ լինեն էլ ավելի համերաշխ և ընկերասեր։ Ներկաները մեծ բավականությամբ հեռացան. այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուրս պարտավոր է սեր ու հարգանք տածել ընկերների հանդեպ։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: