Նորություններ

Հայկական թեմայով լուսանկարների ցուցահանդես` իտալական Թուրին քաղաքում

Ուշագրավ 2013-11-18

Օրերս Իտալիայում բացվել է Հայաստանի ու հայերի մասին պատմող երբևէ Իտալիայում տեղի ունեցած ամենամեծ լուսանկարների ցուցահանդեսներից մեկը, որը կրում է «Հայաստանը և հայերը» խորագիրը:
Ցուցադրության ներկայացված բոլոր նկարները պատկանում են պոլսահայ, ներկայումս Թուրինում բնակվող Կարեն Կոքչյանին, ով տասնամյակներ շարունակ լինելով Հայաստանում, լուսանկարել է մեր մշակույթի գոհարները,մեր սրբազան վանքերն ու հնամյա ամրոցները, հասարակ մարդկանց, Հայաստանի բնությունը և այլն:
 
Ցուցահանդեսը ընթանում է Թուրինի ամենանշանավոր բացօթյա սրահներից մեկում` Սուբալպինայում, որը միջանցիկ մի թանգարանային պատմական սրահ է` կապելու համար մեծ ու պատմական իտալական քաղաքի կենտրոնի երկու հատվածները: 
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Թուրինի քաղաքապետի պաշտոնական ներկայացուցիչներ, ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Պրն. Սարգիս Ղազարյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ Պրն.Պայքար Սվազիլյանը, Իտալիայի Հայոց Եկեղեցու վարչական խորհրդի նախագահ Պրն. Սարո Խուդավերդյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պրն.Պիերո Քուչուկյանը և այլք:
 
Ցուցահանդեսի կազմակերպիչ ու հեղինակ Պրն.Կարեն Կոքչյանը առաջին անգամ չէ, որ կազմակերպում է Հայաստանին վերաբերող լուսանկարների ցուցահանդես, սակայն այս մեկն իր որակով և մեծությամբ աննախադեպ է, ինչի մասին վկայում է Սուբալպինա այցելած տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը:
 
Նոյեմբերի 15-ին ցուցահանդեսի կազմակերպչին իր օրհնությունը փոխանցելու և իտալահայկական պատմության մեջ կարևոր այս իրադարձությանը մասնակցելու համար Թուրինո էր մեկնել նաև Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ Հայր Թովմա Խաչատրյանը: 
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: