Նորություններ

Բաց դաս Հայաստանի աշխարհագրություն առարկայից

Կրթական 2019-12-20

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում ցուցադրական դաս էր IX դասարանի Հայաստանի աշխարհագրություն առարկայից (ուսուցիչ՝ Ք. Հախվերդյան):Թեման՝ Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունն ու ջրագրությունն էր: Զանազան մեթոդների կիրառումը հնարավորություն տվեց ուսուցչին վեր հանելու թեմայի կարևորագույն խնդիրները,հասանելի դարձնելու այն բոլոր աշակերտներին: Աշակերտները քարտեզով ներկայացնում էին հարցը, կապում այն Հայաստանի Հանրապետության լեռնագրության ու ջրագրության հետ, նշում առանձնահատկությունները: Ապա սխեմաների միջոցով ներկայացրին լեռնաշխարհի լեռների և ջրերի տեսակները: Անհատական քարտային աշխատանքի միջոցով երևաց աշակերտների կողմից թեմայի յուրացման աստիճանը: Վերջում ուսուցիչը հանձնարարեց զույգերով լրացնել ուրվագծային քարտեզը: Ուսուցիչը թեման կապեց գրականության հետ՝ ստեղծելով միջառարկայական կապ: Դասը բովանդակալից էր և ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: