Նորություններ

Մաթեմատիկայի մրցույթ Արճիսի միջնակարգ դպրոցի տարրական դասարաններում

Կրթական 2019-12-12

Առարկայական մրցույթները նպաստում են ոչ միայն աշակերտների գիտելիքների բացահայտմանը,հաստատմանը,այլև ձևավորում են սոցիալական մի շարք կարևոր հատկանիշներ,զարգացնում են ստեղծագործական մտածողությունը,տրամաբանությունը: Ահա այս նպատակով Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հաճախ են կազմակերպվում առարկայական մրցույթներ, և դա սկսվում է տարրական դասարաններից : Այս անգամ մրցույթը կազմակերպել էր տարրական դասարանների մեթոդմիավորումը: Մրցույթին մասնակցում էին II դասարանի <<Գումար>>, III դասարանի <<Արտադրյալ>> և IV դասարանի <<Քանորդ>> թիմերը: Թիմերը գեղեցիկ ասմունքով ողջունեցին միմյանց, ապա սկսվեց մրցույթը:Պայքարը շատ լարված էր ,աշակերտները շատ լավ էին պատրաստվել: Հաղթեց III դասարանի << Արտադրյալ>> թիմը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: