Նորություններ

Կոտայքի մարզ,գ․Ալափարս

Կրթական 2019-12-06

06․12․2019թ․ Համաձայն ՀՀ Կառավարության կողմից Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ծրագրի` Ալափարսի միջն. դպրոցում անցկացվել է հետևյալ միջոցառումները. 1. Ս/թ. դեկտեմբերի 4-ին դպրոցում կազմակերպվել և անցկացվել է սեմինար` ,,Երկրաշարժեր,հետևանքները,պաշտպանությունը երկրաշարժերից,բնակչու-թյան գործողությունները երկրաշարժերից առաջ և հետո: Երկրաշարժերին դիմակայելու համար կատարվող միջոցառումները,, թեմայով: Որպես զեկուցող`ներգրավել զինղեկ Գ.Նազարյանին, 2. Ս/թ. դեկտեմբերի 5-ին դպրոցում կազմակերպվել է արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու մասին գրականության, ինչպես նաև, Սպիտակի երկրաշարժին նվիրված նկարների ցուցահանդես, 3. Ս/թ. դեկտեմբերի 5-ին դպրոցում կազմակերպվել և անցկացվել է ուսումնական տագնապ և տարհանում`,,Պայմանական երկրաշարժ,, սցենարով. 1. Համապատասխան խմբերի, կազմավորումների ղեկավարները կազմակերպված ձևով մասնակցել են պայմանական երկրաշարժից պաշտպանվելու աշխատանքներին, 2. Տարհանումը կազմակերպել դպրոցին հարող սպորտ-հրապարակում, 3. Միջոցառման կատարման պատասխանատուներ ԱՌՆ համակարգի պետի տեղակալ`Ե. Հայրապետյան և զինղեկ`Գ.Նազարյան։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: