Նորություններ

Ղազախական ֆուտբոլային ակումբները հետաքրքրվում են հայ ֆուտբոլիստներով

Սպորտ 2013-11-15

Ս.թ. նոյեմբերի 2-ին ավարտվեց Ղազախստանի 2013 թվականի ֆուտբոլի առաջնությունը: Ղազախական ակումբները, ներկայումս, արձակուրդում են, սակայն արդեն սկսել են աշխատանքներ իրականացնել՝ նոր խաղացողներ ձեռք բերելու ուղղությամբ:
Ձմռանը ղազախական ակումբներում կարող են հայտնվել հայկական թիմերում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ: 
Խոսքը, հիմնականում, «Բանանցի» և «Փյունիկի» խաղացողների մասին է: «Բանանցից» Ղազախստան կարող են մեկնել Էդգար Մալաքյանը (նրա տրանսֆերը պատկանում է չեխական «Վիկտորիային») և Արտակ Եդիգարյանը, իսկ «Փյունիկից»՝ Արթուր Յուսպաշյանը:
 
Հավանական է, որ Յուսպաշյանը հանդես կգա Ղազախստանի գալիք առաջնության նորեկի՝ «Կայսարի» կազմում: Արթուրն այս թիմի հետ նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել ամռանը, երբ կարճ ժամանակով մեկնել էր Ղազախստան: Արտակ Եդիգարյանը ևս ամռանը մի քանի օր անցկացրեց Ղազախստանում, ապա վերադարձավ Երևան:
 
Չի բացառվում, որ ղազախական ակումբներում հայտնվեն նաև «Միկայի» և «Գանձասարի» խաղացողները:
 
Հիշեցնենք, որ ներկայումս ղազախական ակումբներում են ելույթ ունենում Հայաստանի հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանը («Ակտոբե»), Արթուր Եդիգարյանը («Կայրաթ») և Գևորգ Ղազարյանը («Շախտյոր»):
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: