Նորություններ

Բաց դաս հասարակագիտությունից

Կրթական 2019-12-04

✔️Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է։ Այս օրը 1992թ-ից ամբողջ աշխարհում անցկացվում են իրազեկման միջոցառումներ՝ բարձրացնելով հաշմանդամներին հուզող խնդիրները։ ✔️ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում հասարակագիտության հերթական դասը նվիրված էր հաշմանդամների միջազգային օրվան։ Տասներորդ դասարանցիները ուսուցչուհի Ա․ Մարտիրոսյանի հետ ներկայացրեցին մի քանի աշխարհահռչակ հանճարների, որոնք, լինելով հաշմանդամ, ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա։ Իրավիճակային քննարկումներով փորձեցին բացահայտել, թե ինչպիսի իրավունքներ են ոտնահարվել և ում կողմից։ ✔️Բաց դասը մեծ քայլ էր աշակերտների մոտ ճիշտ արժեհամակարգ ու վերաբերմունք դաստիարակելու դեպի հաշմանդամություն ունեցող անձանց։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: