Նորություններ

Բաց դաս գերմաներենից

Կրթական 2019-12-02

Տավուշի մաւզի Արճիսի միջնակարգ դպրոցում ուսուցիչները հաճախ են ցուցադրական դասեր վարում, որը նպաստում է ուսուցիչների փորձի փոխանակմանը ,աշակերտների գիտելիքների խորացմանը,ակտիվացմանը: Այս անգամ IX դասարանում ցուցադրական դաս էր վարում դպրոցի տնօրեն,վաստակավոր ուսուցիչ Լ. Միկիչյանը : Աշակերտները ոչ միայն կարողանում էին գերմաներենով վարժ կարդալ , վերլուծել կարդացածը, այլև ստեղծագործաբար մոտենալ՝ արտահայտելով սեփական մտքերը: Թեման <<Անհատականությունն>> էր, և աշակերտները կարողացան գերմաներենով ներկայացնել իրենց՝ որպես անհատի: Զանազան սխեմատիկ աշխատանքներով ուսուցչուհին աշակերտներին հասանելի դարձրեց թեման: Աշակերտները զույգերով քարտային աշխատանք կատարեցին: Ուսուցչուհին հանձնարարեց հաջորդ դասին ներկայացնել իրենց քրոջ կամ եղբոր երազանքի մասին: Դասը հաջողված էր և շատ ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: