Նորություններ

Մրցույթ ինֆորմատիկայից

Կրթական 2019-11-29

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական միջոցառում-մրցույթը ինֆորմատիկա առարկայից էր:Ինֆորմատիկայի ուսուցիչ Սեդա Մակարյանը մրցույթ էր կազմակերպել VIII դասարանի <<Համացանց >> և IX դասարանի <<Ալգորիթմ>> թիմերի միջև: Թիմերը սլայդ-շոու էին կազմել իրենց անվան շուրջ,որը ներկայացրին թիմերի ավագները:Մրցույթն ընթացավ 3 փուլով: I փուլում ընդհանուր հարցեր էին ուղղվում թիմերին ,II փուլում թիմի մեկական անդամ պատասխանում էր բլից-հարցերին , III փուլում թիմերը լուծեցին խաչբառ՝ ինֆորմատիկայի հարցերով: Ակտիվ էին 2 թիմերն էլ,սակայն VIII դասարանի <<Համացանց>> թիմն ավելի լավ էր պատրաստվել, և մրցույթն ավարտվեց <<Համացանց>> թիմի հաղթանակով: Մրցույթը հետաքրքիր էր,բազմաբովանդակ և ուսանելի:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: