Նորություններ

Լևոն Շանթ -150

Կրթական 2019-11-29

ՈՒսուցչի վերաբերումը դեպի աշակերտները, երկու գաղափարի վրա կը կայանա. աշակերտը մարդ մըն է և ընկեր մը Լևոն Շանթ 2019թ.նոյեմբերի 26-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված հայ մեծ դրամատուրգ, հասարակական – քաղաքական գործիչ Լևոն Շանթի ծննդյան 150- ամյակին, որը կազմակերպել էին հ. լեզվի և գրականության ուսուցչուհիներ Կ. Հովհաննիսյանը, Գ.Ղարիբյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ.Կարապետյանը: Միջոցառումն սկսվեց դուդուկի կենդանի կատարումով: Աշակերտները գեղեցիկ խոսքերով ներկայացրին Լևոն Շանթի կյանքն ու գրական գործունեությունը: Մի փոքրիկ հատված բեմականացրին <<Հին աստվածներ>> դրամայից / <<Իջե՛ք, իջե՛ք երազներ…>>/: Աշակերտների խոսքը համեմված էր երգերով և երաժշտությամբ: Միջոցառումն անցավ հաճելի միջավայրում, և ներկաները մեծ բավականություն ստացան: Կարինե Հովհաննիսյան հ.լեզվի և գրականություն առարկայի ուսուցչուհի

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: