Նորություններ

ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի սաների այցը մարզպետարան

Կրթական 2019-11-28

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների 15 աշակերտների։ Ճանաչողական այցով Շիրակի մարզպետարան այցելած դպրոցականները անմիջական ու հետաքրքիր զրույց են ունեցել մարզպետի հետ։ Ողջունելով դպրոցականներին՝ Տիգրան Պետրոսյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավերապես, վերաբերել են մարզի հիմնախնդիրներին՝ անօթևանությունից մինչև փողոցաշինություն, տարբեր ոլորտների հիմնահարցերին, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանն ու արդի դարաշրջանի մարտահրավերներին, երիտասարդների դերին ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռներում։ Շիրակի մարզպետն անդրադարձել է նաև ՏԻՄ-երի հզորացմանն ու տարածքային կառավարման մարմնի դերին՝ նշելով, որ կարևորում է համայնքների հզորացումն ու տարածքային կառավարման մարմնի հետ համագործակցությունը։ Տիգրան Պետրոսյանը հորդորել է դպրոցականներին լինել նպատակասլաց, սովորել, ժամանակակից նորարարություններին ու փոփոխություններին առավել ուշադիր լինել, քանզի ցանկացած պետության վաղվա օրն ավելի ապահով կլինի, եթե ունի կիրթ ու պատրաստված երիտասարդ սերունդ։ Դպրոցականներին ընդունել է նաև մարզպետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինող Կարեն Բադիշյանը։ Այնուհետև դպրոցականները շրջել են մարզպետարանի վարչություններում, հետևել աշխատանքների ընթացքին։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: