Նորություններ

Տեղի կունենա համերգ` Բեռլինի Սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալի ղեկավարությամբ

Ուշագրավ 2013-11-14

Լիոր Շամբադալը, Արամ Խաչատրյանի հարյուրամյակին նվիրված Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի ընթացքում, ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կկայանա նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում հնչելու են Շումանի «Մանֆրեդ» օպերայի նախերգանքը և թիվ 3 «Հռենոսյան» սիմֆոնիան, Վագների «Տրիստան և Իզոլդե» օպերայի նախերգանքը և «Իզոլդեի մահը» հատվածը։
Երեկոյի ընթացքում Իսրայելը ներկայացնող երգահան Աննա Սիգալը կներկայացնի «Հոգու երգեր» (ըստ Սայաթ-Նովայի) համաշխարհային շնորհանդեսը, ստեղծագործությունը գրված է ռուսերենով։ Լիոր Շամբադալի խոսքերով, այդ ստեղծագործությունը նվեր է Իսրայելից Հայաստանին, նա նաև հայտարարեց` «Սայաթ-Նովան միայն ձեր բանաստեղծը չէ. նա բոլորին է պատկանում»։
 
Լիոր Շամբադալը խոստովանեց, որ չէր պատկերացնում Հայաստանում հանդիպել աշխատել ցանկացող նման երաժիշտների։ Նա նաև նկատեց, որ Ֆիլհարմոնիկ նվագախումբն իր հանդիպած միակ նվագախումբն է, որտեղ երաժիշտները չեն բողոքում դիրիժորից։ Դիրիժորի այն կարծիքին, որ նվագախմբի խոշոր խնդիրներից է փողի պակասը, Էդուարդ Թոփչյանը նշեց, որ փողն էլ խնդիր չէ. հունվարից կունենան նոր գործիքներ։
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: