Նորություններ

<<Երևանյան ոսկեշունչ աշունը>>

Կրթական 2019-11-20

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Այսօր աշունն իր ողջ հմայքով՝ բոլոր գույներով, բերք ու բարիքով ասես հանգրվանել էր Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում։ 2019թ. նոյեմբերի 20-ին դպրոցում տիրում էր աշնանային մթնոլորտ. <<Գիտունիկ>> նախակրթարանի սաների, իրենց դաստիարակներ՝ ընկեր Բուդաղյանի և ընկեր Հովհաննիսյանի աջակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում նվիրված աշնանը. <<Երևանյան ոսկեշունչ աշունը>> թեմայով։ Այս տարվա աշունը յուրահատուկ էր. այն հայկական էր, հայոց գույներով... Աշնանային անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմազան ու խայտաբղետ գույներով։ Ներկաներին կարծես կախարդական խորհուրդ էր պարուրել։ Մասնակիցները ներկայացրեցին աշնանային ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի մասին: <<Գիտունիկ>> նախակրթարանի սաները նկարագրեցին աշնան ամիսները։ Ինչպես նաև հանդես եկան աշնան վերաբերյալ երգերով, բանաստեղծություններով և պարերով: Այն իր տեսակի մեջ աննախադեպ էր: Միջոցառումը հաջողված էր և ուսանելի։

ք. Երևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: