Նորություններ

Կոտայքի մարզ,գ․Ալափարս

Կրթական 2019-11-19

18.11.2019թ․Բաց դաս 6-րդ.դասարանում՝Հայկական եկեղեցիների կառուցվածքը: ՀԵՊ ուսուցիչ՝Ա.Կակոյան: Դասն անցկացվեց Ալափարսի գյուղի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Եկեղեցիներ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Կոտայքի մարզի Ալափարս գյուղում։ Եկեղեցին կառուցվել է 1897 թվականին Մակվեցիների կողմից՝ ինչ-որ դեպքերի պատճառով։ Գործի կազմակերպումն ստանձնում է դաբին-խալիֆա Հակոբ Աղաբաբյանը։ Նա մեկնում է Էջմիածին հանդիպելու Խրիմյան Հայրիկ հայոց կաթողիկոսին և նրա համաձայնությունը ստանալու համար։ Ստանալով կաթողիկոսի համաձայնությունը նա վերադառնում է Ալափարս եկեղեցու ճարտարապետի հետ։ 1891 թվականի գարնանը փորվում է եկեղեցու հիմքը 30 մետր երկարությամբ և 18 մետր լայնությամբ։ Շինարարությունն իրականացնելու համար Ալեքսանդրապոլից Ալափարս են հրավիրվում մեծահամբավ վարպետներ Աբիսողոմ Զաֆարյանն ու Կարապետը։ Եկեղեցու կառուցմանը օժանդակում են նաև Երևան տեղափոխված Ալափարսեցի մեծահարուստները, Սահակ Սահակյանը տրամադրում է 1000 ռուբլի, որի մասին վկայում են արևելյան պատի արձանագրությունները։ Միասնական ջանքերի շնորհիվ վեր է խոյանում սրբատաշ քարերով կառւցված քառամույթ տաճարը։ Ալափարսի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին 19-րդ դարում կառուցված լավագույն հոգևոր շենքերից մեկն է։ 2007 թվականի մայիսի 9-ին եկեղեցին վերաօծվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի միջոցներով։ Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի Սուրբ Վարդան Զորավար եկեղեցի(4-րդ դար) Այս նշանավոր ուխտատեղին գտնվում է գյուղի կենտրոնում։ Կառուցվել է 4-5 դարերում, սակայն մեզ հասել 1857 թ.-ի վերանորոգումով, որի ժամանակ արվել են հավելումներ Ալափարսեցի (Այլաբերցի) մեծահարուստ Ավետիս Մելիք-Բադալյանի նախաձեռնությամբ։ Ալափարս գաղթած Խոյեցիները ըստ ավանդության իրենց հետ բերում են Ավարայրի դաշտում Վարդան Մամիկոնյանի արյամբ ներկված, սրբացված երկու սև քար, որոնցից մեկը պահ տալիս Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցում, մյուսն էլ դառնում է Սբ. Վարդան եկեղեցու հիմնաքարը, նրանք այդպիսի մի քար էլ թողած են լինում իրենց հայրենի բնակավայրում, որը նույնպես ուխտատեղի է։ Եկեղեցին կառուցված է բազալտե կոպտակոփ քարերով, իսկ զանգակատունը և շքամուտքը հղկված քարերով։ Սբ. Վարդանը ունի երկու մուտք։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը մեծ շուքով նշվում է Սբ. Վարդանա ուխտը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ ոչ միայն տարածաշրջանից և Հայաստանից, այլ նաև արտասահմանից։ Սուրբ Հովհաննես — Ծիրանավոր եկեղեցի Եռախորան եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Եկեղեցին գտնվում է Սբ. Վարդանից քիչ հյուսիս-արևելք։ Եկեղեցին և գյուղը 9-10-րդ դարերում գտնվել են Սյունյաց իշխանների պահպանության ներքո։ Եկեղեցու պատերին կան գեղեցիկ դեպի դուրս արտահատված խաչեր։ Թուխ Մանուկ Սուրբ Հովհաննես եկեղեցի Թուխ Մանուկ մատուռ սրբատեղին ունի բազմադարյա պատմություն։ Սրբավայրը գոյություն է ունեցել Քրիստոնեության ընդունումից առաջ, որը գտնվել է աղբյուրի մոտ և խորհրդանշել է ջրի պաշտամունքը։ Քրիստոնեության ընդունումից հետո դարձել է Քրիստոնեական մատուռ։

Կոտայք, գ. Ալափարսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: