Նորություններ

Բաց դաս Արճիսի դպրոցում

Կրթական 2019-11-14

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում XII դասարանում բաց դաս էր համաշխարհային պատմություն առարկայից (ուսուցիչ Հ. Պողոսյան):Թեման՝ արդի համաշխարհային զարգացման հիմնախնդիրները: Ուսուցիչը հարց ու պատասխանի միջոցով վեր հանեց մարդկության առջև ծագած գլոբալ խնդիրները՝ շրջակա միջավայրի պահպանություն,միջազգային ահաբեկչություն,թմրամոլություն,տարածքային հիմնախնդիրներ,թրաֆիքինգ,կրոնական գործոնի ակտիվացում,կիբերհանցագործություն: Աշակերտների յուրաքանչյուր խումբ ներկայացրեց որևէ հիմնախնդիր: Պատրաստել էին պաստառներ և սլայդներ : Աշակերտները նախ ներկայացնում էին գլոբալ խնդիրը,ծագման պատմությունը,աշխարհում տարածվացությունը,վտանգները,դրանից զերծ մնալու ձևերն ու միջոցները: Ապա թեման տեղայնացնում էին ՝ բերելով օրինակներ ՀՀ -ում և սեփական համայնքից: Վերջում բոլոր աշակերտները գնահատվեցին: Դասը արդիական էր և արդյունավետ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: