Նորություններ

Այցելություն Եռաբլուր` Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտների կողմից

Կրթական 2013-11-14

Ս.թ. նոյեմբերի 8-ին Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Յուրա Գևորգյանի ծննդյան օրը նշվեց նրա անունը կրող 6-րդ «գ» դասարանի կողմից:
Այս դասարանը իրենց դասղեկ Լ. Պասկևիչյանի և զինղեկ պարոն Մելքոնյանի հետ այցելեց Եռաբլուր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկի հիշատակին:
 
Ծաղիկներ դրվեցին նաև Մոնթեի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: 
Շատ ուսուցանող օր էր: Երեխաները, լինելով այդպիսի սուրբ վայրում, հասկացան իրենց հայրենիքի խաղաղության գինը և երդվեցին լինել իրենց հայրենի հողի համար արժանի զավակներ:
 
Սեփական լրատվություն
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: