Նորություններ

Հայտնի է դարձել տաքսիներում մոռացված իրերի աշխարհի ամենատարօրինակ իրերի ցուցակը

Ուշագրավ 2013-11-13

Աշխարհի 28 երկրներում հարցում է անցկացվել` տաքսու վարորդների և տաքսիներից հաճախակի օգտվող ուղևորների շրջանում` առավել հաճախ տաքսում մոռացված իրերի վերաբերյալ: Հարցվածների 25%-ը պատմել է, որ ավտոմեքենայի հետևի նստարանին հաճախ մոռանում են բջջային հեռախոսները:
Սննդամթերքներ և համակարգիչներ տաքսիներում գտել են հարցված վարորդների միայն 7%-ը, իսկ բանալի՝ 5%-ը։
 
Ամենատարօրինակ իրը, որ մոռացել են տաքսում, եղել է ճապոնական լանգուստը։ Իսկ կոլումբիական տաքսիներից մեկում մնացել է կենդանի ճուտիկ։
 
Ուղևորները խոստովանել են, որ տաքսիներում մոռացած տարօրինակ իրերից են կեղծամը և վանդակում թռչունը (ԱՄՆ), «կուբիկ-ռուբիկը» (Իտալիա) և դնովի ատամները (Գերմանիա)։
 
Բացի այդ, հարցման ընթացքում պարզվել է, որ տաքսիների ամենացանկալի ուղևորներն ամերիկացիներն են (նրանց օգտին քվեարկել է վարորդների 24.3%-ը)։ Ի դեպ, հենց նրանց էլ ճանաչել են ամենաշռայլը։
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: