Նորություններ

Բաց դաս Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-11-11

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում բաց դաս էր հանրահաշիվ առարկայից X դասարանում ( ուսուցչուհի Սեդա Մակարյան): Թեման եռանկյունաչափական ֆունկցիաների նշանները՝ ըստ քառորդների: Ուսուցչուհին մտագրոհով վեր հանեց թեմայի շուրջ աշակերտների գիտելիքները,ապա զրույց-դասախոսությամբ բացատրեց թեման հենց կոորդինատային հարթության մեջ: ԽԻԿ համակարգը կիրառելով ուսուցչուհին հասավ հաջողության՝ գրեթե ամբողջ դասարանը յուրացրեց թեման: Իմաստի ընկալման փուլում աշակերտները պաստառների վրա կատարեցին անհատական աշխատանք ,T-աձև աղյուսակով ներկայացրին դրական և բացասական քառորդներում գտնվող թվերը: Թեման ամրապնդելու նպատակով կատարեցին դասագրքի 92,93,94 վարժությունները: Դասը հաջողված էր, ուսուցչուհին հասավ իր նպատակին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: