Նորություններ

«Աշուն է»

Կրթական 2019-11-10

2019թվականի Նոյեմբերի 7-ը 3 -րդ ,,բ,, դասարանի աշակերտները դեռ երկար կհիշեն այս օրը: Քանզի այսօր յուրահատուկ և գեղեցիկ աշնանային գույներով էր ողողված նրանց դասարանը: Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ հեքիաթային աշխարհ է: Բնությունն իր հրաշք վրձնով դաշտ ու անտառ, այգի ու սար ներկել է ոսկի, դեղին, վառ ծիրանի գույներով: Դասասենյակի մի անկյունը նման էր աշնան այգու մի կտորի: Քամուց տերևները պարում էին վերջին պարը: Առատ միրգն ու բանջարեղենը ամբողջացնում էին աշնան ներկապնակը: Ահա այս տրամադրությունն էր տիրում Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն դպրոցի 3-րդ ,,բ,, դասարանում: Վաստակաշատ դասվար Հայկուշ Ներսիսյանը ներկաներին հիացրեց իր կազմակերպած բաց դասով, պարգևելով հաճելի հիշողություններով և հին ու բարի ավանդույթներով բաց դաս : Աշակերտները սահուն, գեղեցիկ և անկաշկանդ ասմունքեցին «Աշուն է», «Ես աշունն եմ սիրում», «Նուռ» ոտանավորները: Զրույց ծավալեցին խաղողի, որպես զվարթության և կենսախնդության, և նռան, որպես հաղթանակի և առատության խորհրդանիշների մասին: Դասը շատ ուսանելի և բազմաբովանդակ էր: На изображении может находиться: 4 человека, люди стоят

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: