Նորություններ

<<Մեդիայի ասելիքը>> թեմայով բաց դաս Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 դպրոցում

Կրթական 2019-11-08

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բոլոր դպրոցներում հայտարարված Մեդիագրագիտության կրթական շաբաթվա շրջանակներում Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ բաց դաս <<Մեդիայի ասելիքը>> թեմայով, որն իրականացրեցին ինֆորմատիկայի ուսուցչուհի Լիզա Մարգարյանն ու անգլերենի մասնագետ, ուսուցչի օգննական Նարինե Իսահակյանը: Դասի սկզբում աշակերտները լրացրեցին թեստ, այնուհետև պատասխանեցին ինֆորմացիայի վերաբերյալ տրված հարցերին: Սահուն անցում կատարվեց լուրին, մեդիայի միջոցներին: Կատարեցին վարժություններ լուրի վերաբերյալ: Իսկ վերջում խաղացին LearningApps խմբի առցանց <<Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր>> խաղը, որտեղ դրված էին հարցեր լուրի , նրա առանձնահատկությունների, հասանելիության վերաբերյալ: Դասը իրականացվեց ԽԻԿ համակարգով: #MILWEEKARM19 #եսմեդիագրագետեմ

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: