Նորություններ

08.11.2019Թ. - ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ:

Կրթական 2019-11-08

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ Մեդիագրագիտությունը դիտարկելով որպես առաջնահերթ ու կարևոր ուղղություն Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում բարձր դասարանցիները ինֆորմատիկայի ուսուցչի հետ կազմակերպել էին բաց դաս «Ես և Մեդիան » թեմայի շուրջ: Դասին աշակերտները ներկայացան չորս խմբով, կիրառեցին ստացած գիտելիքն ու հմտությունները, իրականացրին գործնական/նախագծային աշխատանք՝ ներկայացրեցին ռեպորտաժներ (իրենց պատրաստած), հետազոտություններ (թեսթերի միջոցով) , օնլայն մեդիա խաղ (ցանցառ և մեդիամարտ), Կոմիտաս (ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի սկզբունքով) և այլն: Դասը բովանդակալից էր և հաջողված։ Ժյուրին մի քանի անվանակարգերով խրախուսեց լավագույններին: Դասի նպատակն էր մեզ շրջապատող մեդիան ճանաչելը, դրա դերն ու նշանակությունը հասկանալը ։ Իրենց գովեստի խոսքերն ուղղեցին սիրելի աշակերտներին դպրոցի տնօրեն Լիլիթ Սարուխանյանը և դպրոցի փոխտնօրեն Ս. Դալլաքյանը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: