Նորություններ

ՀՀ ֆուտբոլի երիտասարդական հավաքականը մեկնեց Ֆրանսիա

Սպորտ 2013-11-13

Այսօր առավոտյան ժամը 06:20-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականն Երևան-Հռոմ-Թուլուզ չվերթով մեկնեց Ֆրանսիա: Վաղը` նոյեմբերի 14-ին հայ ֆուտբոլիստները Թուլուզում հյուրընկալվելու են Ֆրանսիայի երիտասարդական հավաքականին:
Ավելացնենք, որ «Եվրո-2015»-ի ընտրական փուլի այս հանդիպումը տեղի է ունենալու Էռնեստ Վալոնի անվան մարզադաշտում, որն ունի 32 հազար հանդիսական: Երևանի ժամանակով 23:50-ին սկսվող հանդիպման տոմսերն արժեն 6-ից 21 եվրո:
 
Հայաստանի հավաքականը գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը:
 
Նախապատրաստական հավաքին մասնակցած դարպասապահ Գոռ Մանուկյանը («Փյունիկ») և կիսապաշտպաններ Նարեկ Գյոզալյանն («Բանանց») ու Դավիթ Զաքարյանը հավաքականի հետ չեն մեկնել Ֆրանսիա:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: