Նորություններ

Ֆինանսական կրթություն / 2-րդ դասարան/

Կրթական 2019-11-06

Լճկաձորի հիմնական դպրոցի 2-րդ դասարանի դասվար Տաթև Բրոյանը կազմակերպեց մաթեմատիկայի բաց դաս՝ ներառելով ֆինանսական կրթությունը : Դասի թեման էր՝ Անհայտ գումարելիի գտնելը /Հաշիվ և արդյոունավետ գնումներ/ : Առարկայական նպատակը՝ Իմանալ անհայտ գումարելիի գտնելու կարգը : Կարողանալ գտնել անհայտ գումարելին և ստուգել արդյունքը: Ֆինանսական նպատակը՝ Իմանալ ինչ՞ են ապրանքի արժեքը և գինը: Կարողանա հաշվել գումարի մանրը: Դասն անցավ բավականին հետաքրքիր , աշակերտները ակտիվ մասնակցում էին դասի բոլոր փուլերին, նրանք կարողացան արդյունավետ գնումներ կատարել և հասկացան, որ ունեցած գումարը անսպառ չէ և որ այն պետք է ծախսել խելամտորեն:

Տավուշ, գ. Լճկաձորի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: