Նորություններ

ՕՐԸ ՍԿՍՎԵՑ ՎԱՌ ԺՊԻՏՈՎ…

Կրթական 2019-11-06

Երեխաներն ապրում ու զարգանում են այն միջավայրում, որը ստեղծում են մեծահասակները: Ուսումնական ճամփորդությունը տարրական դպրոցում ձևավորում է երեխայի տրամադրությունը կրթության նկատմաբ: Նոյեմբերի 6-ին` Կապանի N 5 հիմնական դպրոցի 2-րդ <<բ>>> դասարանում քաղցրահամ, ոսկեգանգուր, կարմրաթուշ տրամադրություն էր տիրում: Մայրենիի թեման <<Ոսկեծամիկ աշունն >> էր, իսկ դասվար Արևիկ Հայրապետյանը ոսկերչական ձեռագրով ու մանկավարժական ջանքերով դասարանը վերածել էր աշնանային գեղարվեստական կերտվածքների: Դասն ընթացավ պլանին համապատասխան, աշակերտների մասնակցությունը` գերագույն ոգևորվածությամբ, և օրը սկսվեց <<Վառ ժպիտով>> խոսքերով մուտքը, որոշիչ էր ողջ ընթացքում: Դասին կիրառվեց խմբային մեթոդը, որը նախադրյալ ստեղծեց նյութ, գործիք և ուսումնական արդյունք տեսանելի լինելու համար, իսկ Խիկ համակարգով հստակորեն լուսաբանվեց ողջ դասապրոցեսի անցկացման արդյունավետության աստիճանը: Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը հանգամանալից վերլուծեց ուսումնական գործընթացը դիդակտիկ մանրամասներով, տեսական և գործնական-կիրառական բնույթի խնդիրներով և դրանց համակարգումը գնահատեց 10 միավոր: Տնօրեն Սիրանուշ Հարությունյանը շնորհակալական ու գովասանքի խոսքեր ուղղեց թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին, թե՛ դասվար Ա. Հայրապետյանին` բարձր գնահատելով օրվա ձեռքբերումը:

Սյունիք, ք. Կապանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: