Նորություններ

<< ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ>>

Կրթական 2019-11-04

Հայ ժողովուրդը կոմիտասյան երգի մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան: Հոկտեմբերի 25-ին Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում հերթական հրաշալի միջոցառումը հասավ իր գեղեցիկ տրամաբանական ավարտին: Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցերեկույթ << ՀԱՅ ԵՐԳԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԸ>> խորագրով կազմակերպել էր Ազգային երգ ու պարի ուսուցչուհի Նաիրա Աֆրիկյանը: Ամբողջ միջոցառման ընթացքում դահլիճում թևածեց Վարդապետի ոգին, շունչը, երգն ու երաժշտությունը: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Գ. Գասպարյանը Ն. Աֆրիկյանին հանձնեց պատվոգիր որպես լավագույն Ազգային երգի ու պարի ուսուցչուհի: Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջները կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը։

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: