Նորություններ

Մեր աշնանային էքսկուրսիան

Կրթական 2019-10-28

Մեր Հայրենիքը հրաշքների երկիր է, որ կողմն էլ նայես, ուր էլ որ գնաս, միևնույնն է, կհանդիպես հրաշքների: IXբ դասարանը վաղուց էր պլանավորում էքսկուրսիան: Երբ աշակերտները դասղեկ Լ. Մարտիրյանի հետ քննարկում էին էքսկուրսիայի ուղղությունը, հասկացան, որ ուր էլ գնան, անկասկած, սովորելու, հիանալու, հպարտանալու, շատ պատմամշակութային արժեքներ կան: Չէ որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Երևանը այդ թանգարանի մի մասն է: Այս անգամ ուղևորվեցինք մեր հին ու նոր, միշտ երիտասարդ, ժամանակակից ու նորահարս մայրաքաղաք: Էքսկուրսիան սկսեցինք Հայաստանի ազգային պատկերասրահից: Աշակերտները ևս մեկ անգամ համոզվեցին հայի բարձր ճաշակի և արվեստի նկատմամբ հատուկ սիրուն: Հպարտացան հայ մեծանուն արվեստագետներով, որոնք իրենց հատուկ պատվավոր տեղը ունեն համաշխարհային մշակույթում: Բարձր տպավորություններով և տրամադրությամբ մեր Էքսկուրսիան ուղղվեց դեպի Մոսկվա կինոթատրոն` դիտելու «Իմ խաչը» հայրենասիրական ֆիլմը: Ֆիլմը անչափ հուզիչ և տպավորիչ էր, իսկ ֆիլմի ավարտին աշակերտների ծափահարությունները չէին դադարում:Նրանց աչքերում նկատվում էր հուզմունքը, անսահման հայրենասիրությունը և հպարտությունը: Այս Էքսկուրսիան էլ, ինչպես մեր բոլոր էքսկուրսիաները, մեծ ազդեցություն թողեց աշակերտների վրա` ծառայելով իր նպատակին: Դասղեկ՝ Լ. Մարտիրյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: