Նորություններ

Եվրոպայի առաջնության շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ այսօր կմրցի Սլովենիայի ընտրանին

Սպորտ 2013-11-12

Լեհաստանում ընթանում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ փուլը: Նախորդ՝ չորրորդ տուրն անհաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար, որը 1:3 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն:
Հիշեցնենք, հայ շախմատիստները մրցաշարի անդրանիկ տուրում ոչ-ոքի՝ 2:2 էին խաղացել Բուլղարիայի հավաքականի հետ, երկրորդ տուրում 2.5-1.5 hաշվով հաղթել Մոնտենեգրոյին,  երրորդում՝ նույնպիսի առավելությամբ գերազանցել Ավստրիային:
 
Այսօր՝ նոյեմբերի 12-ին կայանալիք 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցելու է Սլովենիայի ընտրանու հետ: Մրցակից մյուս զույգերն են՝ Հունգարիա-Ֆրանսիա, Ռումինիա-Ուկրաինա, Չեխիա – Ադրբեջան, Բելառուս – Հունաստան, Իսրայել –Վրաստան, Իտալիա-Ռուսաստան:
 
38 հավաքականների մասնակցությամբ առաջնությունում, կայացած 4 տուրերից հետո, միանձնյա առաջատարն, առայժմ, Ֆրանսիայի ընտրանին է, Հայաստանը՝ 16-րդ տեղում է, իսկ մեր թիմի այսօրվա մրցակից Սլովենիան՝ 12-րդ:
 
Աղբյուրը` armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: