Նորություններ

<<Ա>> ՏԱՌԻ ԹԱԳԱԴՐՈՒՄԸ

Կրթական 2019-10-23

2019 թվականի հոկտեմբերի 18-ին Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի Iա,բ դասարաններում իսկական տոն էր՝ Ա տառի թագադրումն էր։ Դասվարներ Նարինե Մարգարանը և Սուսաննա Մինասյանը իրենց անձնային կարողությունների, հմտությունների և մեթոդական հնարների միջոցով դասի ամեն վայրկյանն օգտագործում էին 《Ա》հնչյուն տառի ծնունդը գեղեցիկ դարձնելու համար։ Դաս-միջոցառման ժամանակ աշակերտները ոչ միայն վանկատեցին, բառեր, բառակապակցություններ և նախադասություններ կազմեցին, այլ նաև ասմունքեցին, երգեցին։ Աշակերտների մասնակցությունը դասին բավականին ակտիվ էր։

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: