Նորություններ

«Դեպի Հայք» հիմնադրամի մեր առաջին կամավորների հետ

Կրթական 2019-10-18

ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 37 ավագ դպրոցը պայմանագիր է կնքել Դեպի Հայք Birthright Armenia հիմնադրամի հետ։ Այսուհետ դպրոցը պարբերաբար հյուրընկալելու է սփյուռքահայ կամավորների, որոնք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու են մեր աշակերտներին։ Ծանոթացե՛ք Դեպի Հայք հիմնադրամի մեր առաջին կամավորների հետ՝ Մարիամ Մանուկյան Լոս Անջելեսից և Դալար Պալեան Հորդանանից։ Նրանք առաջիկա մի քանի ամիսն աշխատելու են դպրոցում, անցկացնելու են անգլերենի դասեր, օգնելու են ստեղծել էլեկտրոնային գրադարան և կազմակերպել մի շարք դասընթացներ աշակերտների և ուսուցիչների համար։ Բարի՛ գալուստ և արդյունավետ աշխատանք ենք մաղթում Ձեզ։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: