Նորություններ

Բաց դաս՝ Ա տառի ուսուցում

Կրթական 2019-10-16

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի I դասարանի համար տոն էր՝ աշակերտները սովորում էին հայոց այբուբենի I տառը՝ Ա-ն: Ա -ի ուսուցումը դասվար Ս. Մկրտումյանը վերածեց տոնի :Դասարանը ևս տոնական տեսք ուներ ՝ ուսուցչուհին փակցրել էր Ա-ի զանազան պաստառներ,Ա-ով սկսվող նկարներ,իսկ աշակերտներն ու դասվարը՝ որպես խորհրդանիշ ,կրում էին Ա տառով արև-կրծքանշան : Աշակերտները պատմեցին թեմատիկ նկարը,կրկնեցին սովորածը,թվարկեցին Ա-տառով սկսվող բառեր,առանձնացրին այն աշակերտներին , ում անունը Ա տառով էր սկսվում: Փոքրիկ քառատողեր ասմունքեցին՝ նվիրված Ա տառին : Դասը ընդմիջեցին << Արև.>> երգով և ֆիզդադարով :Դասվարը բացատրեց նոր դասը,պատմեց հայոց I ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի մասին : Դասը հետաքրքիր էր և բովանդակալից: Առաջին դասարանցիների համար դասը իրոք վեր ածվեց տոնի :

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: