Նորություններ

《Հարազատ իմ տուն՝ Հայաստան》

Կրթական 2019-10-14

Ազատություն երազեցինք, Անկախություն պահանջեցինք, Եվ կերտեցինք մենք իսկական Ազատ, անկախ, Մայր Հայաստան։ Սեպտեմբերի 25-ին, Ծովագյուղ գյուղի Մուրացանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին՝ 《Հարազատ իմ տուն՝ Հայաստան》խորագրով։ Դահլիճում ուրախ,տոնական տրամադրություն էր։ Գրական-երաժշտական ցերեկույթը կազմակերպել էր 8-րդ դասարանի դասղեկ՝ Մերի Պողոսյանը (8ա դասարան) և ՍԴԱԿ՝ Սուսաննա Մանուկյանը։ Արժևորելով ու կարևորելով անկախության դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ աշակերտները հպարտությամբ և մեծ ոգևորությամբ ներկայացրեցին օրվա խորհուրդը։ Իրար հաջորդեցին նրանց գեղեցիկ ասմունքը, սահուն և անկաշկանդ խոսքը, երգն ու պարը։ Միջոցառումը ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Հայրապետյանը, շնորհակալություն հայտնեց գեղեցիկ և բովանդակալից միջոցառման համար և շնորհավորեց բոլորին՝ նշելով, որ այս տոնը համայն հայության տոնն է։ Շնորհավորեց նաև նախորդ ուսումնական տարում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին՝ պարգևատրելով գովասանագրերով։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղարքունիք, գ. Ծովագյուղի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: