Նորություններ

Ցուցադրական բաց դաս Զովաբերի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-10-09

Սկսվեց ուսումնական տարին, իր հետ բերեց կրկին աշխատելու ցուցադրական դասերի և միջոցառումների նախապատրաստական բազմապիսի և բազմաբովանդակ ծրագրեր ու աշխատանքներ: Երկրորդ դասարանի աշակերտները մեկ ամիս անց արդեն ունեին ցուցադրական դաս Ես և շրջակա աշխարհը առարկայից: Հորինել էին պատմություն դասագրքի թեմատիկ նկարի շուրջ «Ընտանիքում ամեն մեկն իր գործն ունի», տնային աշխատանքի տետրերում նույն թեմայով իրենց ընտանիքներում կատարված աշխատանքներն էին ներկայացրել, իրենց մասնակցությունը ընտանեկան գործերում: Եղան խաղ-ուսուցողական դադարներ: Նոր նյութն հաղորդվեց աշակերտների անմիջական մասնակցությամբ «Ընտանիքն հանգստանում է», որի ընթացքում ստեղծվեց երկու գեղեցիկ պլակատներ հանգստի և տոնական օրերի վերաբերյալ: Կատարվեց ֆինանսական ինտեգրում փող, փողի օգտագործումը, որն արվեց շատ հետաքրքիր և սահուն, կրկին ստեղծելով մի պլակատ: Կշռադատման փուլում գնահատվեցին բոլոր երեխաները պատասխանելով երկու դասանյութերի հարցերին: Կատարվեց անդրադարձ: առաջին անգամ լրացրեցին T-աձև աղյուսակի տեսքով ելքի քարտեր՝ ինչ գիտեի, ինչ նոր բան սովորեցի:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: