Նորություններ

Բաց դաս մաթեմատիկայից Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում

Կրթական 2019-10-07

VI դասարանի մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Գևորգյանը բաց դաս վարեց <<Մասեր,տոկոսներ>> թեմայի շուրջ՝ ֆինանսական բաղադրիչի ինտեգրմամբ:Ուսուցչուհին մտագրոհով վեր հանեց աշակերտների գիտելիքները թեմայի շուրջ, քննարկեցին մասը և տոկոսը,բերեցին օրինակներ,կազմեցին համեմատություններ: Տրվեց անհատական քարտային աշխատանք,զույգերը ստուգեցին միմյանց աշխատանքները:Դասն ավելի պատկերավոր և ընկալելի դարձավ համակարգչի և պրոեկտորի կիրառման շնորհիվ:Խնդիրներ լուծեցին վարկերի և ավանդների մասին,դրանք ներկայացրին սխեմաներով: Խնդիր լուծեցին նաև խնայողության մասին:Վերջում հարցերով ամրապնդեցին թեման:Աշակերտները լավ յուրացրին թեման: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը գործնականում նպաստում է դասի արդյունավետությանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: