Նորություններ

Ես անկախ եմ -28

Կրթական 2019-10-01

Ս.թ. սեպտեմբերի 23-ին Զովաբերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված անկախության հռչակման 28 ամյակին: Ներկա էին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները՝ V-XII դասարանների և ծնողներ: Ցերեկույթը կազմակերպել էին X դասարանի աշակերտները Թ. Մայիլյանի գլխավորությամբ: Դահլիճը կահավորված էր հայրենասիրական պաստառներով ու ասույթներով, ուներ տոնական տեսք: Միջոցառումը սկսվեց բացման խոսքով, որին հաջորդեց դհոլահարների կատարումը: Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո մասնակիցները ներս բերեցին դրոշը, հնչեց օրհներգը: Միջոցառման ողջ ընթացքում հնչեցին անկախությանը նվիրված խոսքեր, ասմունքներ, հայրենասիրական երգեր, պարեր: Միջոցառումն ընդմիջվում էր պատմական ակնարկներով, ներկայացվում էին հայոց պատմության նշանակալի էջերը, անկախության հասնելու դժվարին ճանապարհը: Աշակերտները ներկայացրեցին ասույթներ՝ նվիրված անկախությանն ու հայրենասիրությանը, ժողովրդին ու հայրենիքին: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ կազմակերպիչը՝ մեջ բերելով Գ. Նժդեհի հետևյալ խոսքը. «Իմ որդին զույգ հենարաններ ունի, վերևում Աստված, ներքևում՝ հայրենիք» և ավելացրեց. «Աստված մեզ պահապան, իսկ մենք պահպանենք մեր հայրենիքը, մեր ազատությունը և անկախությունը»: Միջոցառումն ավարտվեց Լ. Սարիբեկյանի «Միասնության շուրջ պար բռնենք…» երգ-պարով: Ներկաները դահլիճից հեռացան գոհ ու բարձր տրամադրությամբ:

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: