Նորություններ

Համերգ-ընդունելություն ԱՄՆ-ում` նվիրված Արամ Խաչատրյանի 110-ամյակին

Ուշագրավ 2013-11-11

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և «Embassy Series» հայտնի կազմակերպությունը համատեղ կազմակերպել էին համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:
Միջոցառման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշել է, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն, ստեղծագործություններ, որոնք որքան հայկական, նույնքան համաշխարհային հնչեղություն ու նշանակություն ունեն:
 
Դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը հայ երիտասարդ ճանաչված դաշնակահար Րաֆֆի Բեսալյանի կատարմամբ ամերիկյան հանդիսատեսին ներկայացվել են հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններից: Ծրագրում տեղ էին գտել նաև այլ հայ կամպոզիտորների առանձին գործեր:
 
Միջոցառման հյուրերը բարձր են գնահատել ՀՀ դեսպանության կողմից ընձեռնված այս եզակի հնարավորությունը` ունկնդրելու հայ կոմպոզիտորների, մասնավորապես Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինչպես նաև ճանաչելու հայ տաղանդավոր երիտասարդ կատարողի արվեստը։
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: