Նորություններ

Իմ ազատ, անկախ Հայաստան

Կրթական 2019-09-24

Անկախ Հայաստան Մեր լույս գալիքի Ոսկեծին երազ… Սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական, ուրախ տրամադրություն էր: Հպարտությամբ է լցվում հոգիդ , երբ լսում ես անկախ Հայաստանին նվիրված գեղեցիկ ասմունքն ու խոսքը: <<Հայաստանը ես եմ>>, <<Հայաստանը դու ես>> խոսքերը հիշեցնում են քեզ, որ դու մասնիկն ես ազատ, անկախ Հայաստանի: Իրար են հաջորդում աշակերտների անկաշկանդ, սահուն խոսքը, երեխաների գեղեցիկ ասմունքը: Այս ամենը ընդմիջվում էր Հայաստանին նվիրված խրոխտ երգերով ու պարով, որի ընթացքում մասնակիցները ծիածանում էին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ: 1991թվական սեպտեմբերի 21… Ղողանջեցին եկեղեցիները հայոց աշխարհի՝ ավետելով իմ հայրենիքի նոր ու անկախ օրը: Հռչակագիրը ընթերցեց 6-րդ ա դասարանի աշակերտ Արա Դավթյանը : Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը և նշեց, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոնն է, տոն , որ մեզ ժպիտ ու բերկրանք է պարգևում : Մասնակիցները հեռացան իրենց հետ տանելով օրվա խորհուրդը՝ <<Ազատ, Անկախ Հայաստանը ես եմ>>: Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան

Գեղարքունիք, գ. Լճաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: