Նորություններ

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները կարող են մրցել միմյանց հետ

Սպորտ 2013-02-08

Մարտի 21-ին, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է ստուգողական հանդիպում անցկացնել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների միջև։

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը հերթական ընտրական հանդիպումն է անցկացնելու` հյուրընկալելով Չեխիայի ընտրանուն: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մարտի 22-ին պետք է ընկերական հանդիպում անցկացներ Թուրքմենստանի հավաքականի հետ, սակայն հունվարին հայտնի դարձավ, որ թուրքմենները չեն կարողանա Երևան ժամանել։ Այսպիսով, կարելի է ասել, որ Հայաստանը հայտնվեց փաստի առջև, քանի որ նոր մրցակից գտնելը, գրեթե, անհնար է:

Խնդիրն այն է, որ մարտի 22-ը ՖԻՖԱ-ի խաղացանկում ընտրական և ընկերական հանդիպումների օր է և ազատ հավաքականներ, գրեթե, չեն մնացել:
 
Ընկերական հանդիպում անցկացնելու կարիք ունի նաև երիտասարդական հավաքականը, որը հունիսին սկսելու ելույթները «Եվրո-2015»-ի ընտրական փուլում:
 
Հավելենք, որ Չեխիայի հավաքականը մարտի 22-ին անցկացնելու է ԱԱ-2014-ի ընտրական 4-րդ խաղը` մրցելով Դանիայի հետ:
 
Աղբյուրը` Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: