Նորություններ

«Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում հայ աշակերտները նվաճել են 5 բրոնզե մեդալ

Ուշագրավ 2019-07-15

Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում հուլիսի 7-15-ն անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ: Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ ՀՀ թիմը ղեկավարում էին Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը և անդամ Բիլոր Կուրղինյանը։ Ֆիզիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1967 թվականին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Յուրաքանչյուր երկրից մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատում է միջազգային հանձնաժողովը: Նշենք նաև, որ 2018 թվականի օլիմպիադայում, որն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ՀՀ դպրոցականների թիմն արժանացել էր մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալների, ինչպես նաև մեկ գովասանագրի։ Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: