Նորություններ

Տոկիո-2020-ի պատվո հարթակները՝ վերամշակված աղբից

Սպորտ 2019-06-18

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո հարթակներն առաջին անգամ կպատրաստվեն Ճապոնիայից և Խաղաղ օվկիանոսի ափերից հավաքված պլաստմասից ու պլաստիկե շշերից: Տոկիո-2020-ի կազմակերպիչների խոսքով՝ 100 պատվո հարթակ պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 45 տոննա հումք: Առաջիկայում Ճապոնիայի մթերային խանութներում կտեղադրվի անհրաժեշտ աղբի հավաքման համար նախատեսված 2000 կետ: Նշենք նաև, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Տոկիո-2020-ում հանդես կգա շուրջ 12,000 մարզիկ՝ 33 մարզաձևերում: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: