Նորություններ

Խոր Վիրապում վառվեց Համահայկական խաղերի երկրորդ ջահը

Սպորտ 2019-06-17

Համահայկական խաղերի ջահը Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։ Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը: Ջահի վառման համար Խոր Վիրապը պատահական չէր ընտրված․ հենց այնտեղ է եղել մեր պատմական մայրաքաղաք Արտաշատը, և մոտ 14 տարի գուբում անցկացնելուց հետո այստեղից է Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեությունը դարձրել պետական կրոն՝ ստանալով Տրդատ 3-րդ արքայի աջակցությունը։ Այս անգամ նախատեսված է վառել Համահայկական խաղերի խորհրդանշական երեք ջահ՝ մեկն օրերս վառվել է Արևմտյան Հայաստանում՝ Մուսա լեռան ստորոտին, երկրորդը վառվել է Խոր Վիրապում, իսկ երրորդը մի քանի օրից կվառվի Արցախում՝ Տիգրանակերտում: Այնուհետև՝ օգոստոսի 6-ին՝ Համահայկական 7-րդ խաղերի հանդիսավոր բացման օրը, դրանք կմիանան Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը: Նշենք նաև, որ Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: