Նորություններ

<<30 տարի անց>>

Կրթական 2019-06-10

История легендарного X " а " класса 08.06.2019թ. Արմավիր ք. Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմն. դպրոցում տեղի ունեցավ 1988-1989թթ. շրջանավարտների <<30 տարի անց>> խորագրով նվիրված միջոցառում: 1978թ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց մուտք գործած այս փոքրիկները չեն էլ կարող պատկերացնել, որ ունենալու են իրենց կյանքի մի մեծ պատմությունը: Այսօր նրանցից ոմանք ընտանիք են կազմել, այսօր նրանց դպրոցական ընկերությունը վերածվել է մեծ բարեկամության: Այսօր իրենց հարազատ դպրոցի կամարների նեքո նրանք հավաքվեցին, որպեսզի նորից վերապրեն այն գեղեցիկ օրերը, որ ունեցել են իրենց հարազատ կրթօջախում: Կյանքում հիշվող ամենալավ և միևնույն ժամանակ հույզերով լի օրն էր, որի հիշողություններն կուղեկցեն նրանց ամբողջ կյանքի ընթացքում: 30 տարի անց նրանք իրենց ուսուցիչներին ասացին այն բոլոր խոսքերը, որոնք տարիներ առաջ էին ասել , վերապրեցին այն նույն հուզմունքը, ինչ որ ունեցել են 30 տարի առաջ: Շնորհավորում ենք տարվա լավագույն շրջանավարտներին` պատմական X" ա " դասարանին:

Արմավիր, ք. Արմավիրի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: